Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հարսանիքի ժամանակ հյուրն ատրճшնակից պատահաբար կրшկել է 8-ամյա աղջկա աչքին

Blog Image

Աղջիկ ընտանեկան տոնակատարությունից հետո բժշկական օգնության կարիք է ունեցել։ Այս մասին հաղորդում է «Սապա 15»-ը՝ հղում անելով աղբյուրին։

 

Դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային Օսիայի Պրավոբերեժնի շրջանում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ութամյա աղջիկը եկել էր հարսանիքի։ Միջոցառման ժամանակ հյուրերից մեկը կրակել է գետնին, սակայն գնդակը ռիկոշետով դիպել է երեխային։

 

Արդյունքում երեխան տեղափոխվել է տեղի հիվանդանոց, իսկ երրորդ դասարանցու մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում և աչքի այլ վնասվածքներ։

 

«Գնդակը չի դիպել աչքի բիբին, դա և ժամանակին ցուցաբերված բուժօգնության շնորհիվ հիվանդի առողջությանը վտանգ չի սպառնում»,-հաղորդում է պարբերականը։

Send