Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պուտինը հետևել է «Արևմուտք -2025» զորավարժություններին

Blog Image

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, զինվորական համազգեստը հագին, հետևել է «Արևմուտք -2025»  զորավարժություններին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Պուտինը եկել է Նիժեգորոդի շրջան, «Մուլինո» պոլիգոն, որտեղ էլ անցկացվում է զորավարժությունների հիմնական փուլը։

«Արևմուտք -2025»-ին, որը մեկնարկել է սեպտեմբերի 12-ին, մասնակցում են Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերի ստորաբաժանումներ, զորավարժությունների նպատակ է հռչակվել Միութենական պետության ռազմական անվտանգության ապահովումը։ 

Զորավարժություններին մշակվել է միջուկային զենքի և «Օրեշնիկ» հրթիռի կիրառման պլանը։ Կրեմլից հայտարարել են, որ զորավարժությունները այլ երկրի դեմ ուղղված չեն։

Send