Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ մի շարք եվրոպական երկրներ շարունակում են նավթ և գազ գնել Ռուսաստանից, ինչը, նրա պնդմամբ, անմիջականորեն ազդում է հակամարտության շարունակության վրա: Նրա խոսքերը մեջբերել է Sky News-ը։
Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան դեռևս չի կարող լիովին հրաժարվել ռուսական գազից և նավթից, և դա շատ վտանգավոր է Ուկրաինայի համար: Նա պնդել է, որ ամենօրյա առևտուրը անմիջականորեն ազդում է հակամարտության տևողության վրա։
Այս առումով Ուկրաինայի նախագահը կոչ է արել կենտրոնանալ Կիևին օգնելու և Մոսկվային ճնշում գործադրելու վրա, այլ ոչ թե մտածել Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունների մասին հակամարտության ավարտից հետո։
Նախկինում Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն հայտարարել էր, որ Եվրամիությունը աստիճանաբար հրաժարվում է ռուսական էներգետիկ ռեսուրսներից, ինչպես պահանջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա արձագանքել է Թրամփի այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ն պատրաստ է լուրջ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, բայց որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է որոշում կայացնեն իրականում դադարեցնել ռուսական նավթի գնումները: Ամերիկացի առաջնորդը նաև հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պետք է Չինաստանի նկատմամբ 50-100% սակագներ մտցնեն, ինչը, ըստ նրա, զգալիորեն կարագացնի ուկրաինական հակամարտության ավարտը։

