Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հորդանանից արևմուտք Պաղեստինյան պետություն չի ստեղծվի․ Իսրայելի վարչապետ

Blog Image

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բացառել է Պաղեստինյան պետության ստեղծման հնարավորությունը։

«Ես հստակ ուղերձ ունեմ այն ​​առաջնորդներին, ովքեր հոկտեմբերի 7-ի սարսափելի կոտորածից հետո ճանաչում են Պաղեստինյան պետությունը. դուք դրանով պարգևատրում եք ահաբեկչությանը»,- ասել է նա տեսաուղերձի միջոցով։

«Սա տեղի չի ունենա։ Հորդանանից արևմուտք Պաղեստինյան պետություն չի ստեղծվի։ Ես տարիներ շարունակ կանխել եմ այս ահաբեկչական պետության ստեղծումը՝ չնայած ներքին և արտաքին հսկայական ճնշմանը։ Մենք դա արել ենք վճռականորեն և քաղաքական իմաստությամբ։ Հատկապես այն պատճառով, որ մենք կրկնապատկել ենք հրեական բնակավայրերը Հուդեայում և Սամարիայում և կշարունակենք դա անել», - ընդգծել է Իսրայելի վարչապետը։

Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը սպառնացել էր «ոչնչացնել Պաղեստինյան ահաբեկչական իշխանությունը» այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորությունը, Ավստրալիան, Կանադան և Պորտուգալիան ճանաչել էին Պաղեստինի պետությունը։

Send