Ֆիլիպիններում կոռուպցիայի հարցով բողոքի զանգվածային ցույցեր են եղել։
Ցույցերի ժամանակ ձերբակալվել է առնվազն 216 մարդ, առնվազն 93 ոստիկան վիրավորվել է բախումների ժամանակ։
Բողոքի ցույցերը բռնկվել են հանրային վրդովմունքի ֆոնին, որը կապված է վատ կառավարվող և ջրհեղեղների դեմ պայքարի կեղծ նախագծերի հետ։ Ըստ ցուցարաների՝ յուրացվել է կառավարության միջոցների զգալի մասը։
Իշխանությունները ցուցարարների դեմ օգտագործել են ջրցան մեքենաներ և այլ միջոցներ։ Որոշ ցուցարարներ քարեր են նետել և մեքենաներ են այրել։