ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը հայտարարել է, որ երկուշաբթի օրը աուտիզմի կանխման վերաբերյալ հայտարարություն է անելու։ Ըստ ԱՄՆ նախագահի, դա լինելու է ամենամեծ բժշկական հայտարարությունը երկրի պատմության ընթացքում։
Մինչ այդ, Washington Post-ը վկայակոչելով իր տեղեկությունները, նշում է, որ աուտիզմի ռիսկը պայմանավորելու են հղի կանանց կողմից որպես պարացետամոլ հայտնի դեղամիջոցի օգտագործման հետ։ Եվ սա չնայած այն բանին, որ բժշկական գրեթե բոլոր ուղեցույցները նշում են, որ դեղամիջոցն անվտանգ է հղի կանանց համար։
«Դոնալդ Թրամփի վարչակազմը երկուշաբթի օրը, բժշկական ուղեցույցներին հակառակ, աուտիզմի ռիսկը կկապի հղի կանանց կողմից Tylenol հայտնի դեղամիջոցի օգտագործմա հետ»,-նշել է Washington Post-ը։
Ակնկալվում է, որ Թրամփի պաշտոնյաներն այսօր կհայտարարեն նաև լեյկովորին դեղամիջոցով աուտիզմի ենթադրյալ բուժման մեթոդների ուսումնասիրության ջանքերի մասին: