Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Չեխիայի կառավարությունը հրաժարական է տվել

Blog Image

Վարչապետ Պետր Ֆիալայի Չեխիայի կառավարությունը որոշել է հրաժարական տալ, այս մասին հայտարարել է կաբինետի նախագահը։

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ իր հրաժարականի դիմումը կներկայացնի նախագահ Պետր Պավելին։

Չեխիայի Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը հրաժարական է տվել երկրի խորհրդարանի Պատգամավորների պալատի (ստորին պալատ) առաջին նիստի ավարտից հետո, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին և 4-ին կայացած ընտրություններից հետո։ Ակնկալվում է, որ նախագահը նոր կառավարությանը կհանձնարարի պաշտոնավարել մինչև նոր կաբինետի նշանակումը։ Նոր կառավարությունը պաշտոնը կստանձնի ոչ ուշ, քան հաջորդ ամսվա կեսերը։

Send