Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվում հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ ու խոսել նաև Հայաստանից

Blog Image

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւի, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, այս մասին հայտնել է անձամբ ԵՄ պաշտոնյան։

«Ես նոյեմբերի 4-5-ը Բաքվում բարձր մակարդակի խորհրդակցություններ եմ անցկացրել, այդ թվում՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի, նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի, նաև այլ պաշտոնյաների և տեղական փորձագետների հետ՝ քննարկելու Ադրբեջան-Հայաստան խաղաղության օրակարգը, ներառյալ՝ Նախիջևանի վրա կենտրոնացած տրանսպորտային կապը, տարածաշրջանային համագործակցությունը և մարդասիրական հարցերը»,- նշել է նա։

ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքով՝ Եվրամիությունը «խորապես հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո առկա թափը պահպանելու և ապահովելու համար, որ խաղաղության օգուտները կիսվեն և շոշափելի լինեն ամբողջ տարածաշրջանում»։

Send