Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վրաստանում քրեական գործ է հարուցվել նախկին նախագահ Սաակաշվիլիի և այլ գործիչների դեմ

Blog Image

 

Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, արևմտամետ «Ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեի, արդարադատության և կրթության նախկին նախարար Նիկա Գվարամիայի դեմ։

Նախկին պաշտոնյաները մեղադրվում են պետության դեմ հանցագործությունների համար։

«Ուկրաինայում սկսված պատերազմից հետո, մինչ Վրաստանի կառավարությունը ընտրել էր խաղաղության պահպանման ուղին և հրաժարվել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներից, որոշ ընդդիմադիր կուսակցության առաջնորդներ արտասահմանյան երկրների ներկայացուցիչներին տեղեկություններ են փոխանցել նավթամթերքի ներմուծման և վրացական ռազմական ոլորտում տիրող իրավիճակի մասին»,- հայտարարել է գլխավոր դատախազ Գեորգի Գվարակիձեն։

«Միխեիլ Սաակաշվիլիի, Գիորգի Վաշաձեի, Նիկա Գվարամիայի, Նիկանոր Մելիայի, Զուրաբ Գիրչի Ջապարիձեի, Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջապարիձեի դեմ քրեական հետապնդում է սկսվել՝ դիվերսիայի, թշնամական գործունեության մեջ օտարերկրյա կազմակերպություններին օգնելու, Վրաստանի սահմանադրական կարգի և ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված ֆինանսավորման, նաև պետական ​​հեղաշրջման կոչ անելու դեպքերով», - հայտարարել է Գվարակիձեն։

Ըստ բարձրաստիճան իրավաբանի՝ ընդդիմադիրները «կեղծ տեղեկություններ են տարածել, որ Վրաստանի օդային տարածքը օգտագործվում է Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար»:

Գլխավոր դատախազի խոսքով՝ քննչական մարմինները պարզել են, որ Ելենա Խոշտարիան, Զուրաբ Գիրչի Ջափարիձեն և Գիորգի Վաշաձեն, Վրաստանի ազգային շահերին վնաս հասցնելով, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին տեղեկատվություն են տրամադրել Վրաստան նավթամթերքի ներմուծման, ինչպես նաև երկրում տիրող ռազմական իրավիճակի վերաբերյալ՝ տարածելով կեղծ տեղեկություններ։ Խոշտարիան, Զուրաբ Գիրչի Ջափարիձեն և Գիորգի Վաշաձեն նաև պարբերաբար տեղեկատվություն և փաստաթղթային նյութեր են տրամադրել օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ պետական ​​ծառայությունում աշխատող անձանց ցուցակներ՝ նրանց նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառելու նպատակով։

Վրաստանի իշխող կուսակցությունը նաև դիմել է Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր երեք կուսակցությունների գործունեությունը արգելելու համար։ 

Send