Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել է Իսրայելա-եգիպտական սահմանին հարակից տարածքը հայտարարել ռազմական արգելված գոտի՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով զենքի մաքսանենգության աճի դեմ պայքարելու համար։
Հրեական պետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս տարածքում գործողությունների կանոնները կհարմարեցվեն՝ վերացնելու համար ցանկացած չարտոնված անձի, որը մուտք է գործում սահմանափակ տարածք, գրել են ԶԼՄ-ները։
«Սահմանափակված գոտի մտնող յուրաքանչյուր անձ կխոցվի»,- ընդգծել է Իսրայել Կացը։
