Չեխիայի կառավարությունը հրաժարական է տվել, որպեսզի իշխանությունը փոխանցվի նոր կառավարությանը, որը ձևավորվում է ընտրություններում հաղթանակ տարած Անդրեյ Բաբիշի կողմից:
Հոկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններում ամենամեծ հաջողության են հասել ANO-ն («Դժգոհ քաղաքացիների ակցիա»), «Ազատություն և անմիջական ժողովրդավարություն» (SPD) և «Ավտոմոբիլիստներ» ընդդիմադիր քաղաքական շարժումները: Նոյեմբերի 3-ին նրանք կնքել են համաձայնություն կառավարող կոալիցիա ստեղծելու վերաբերյալ: Վարչապետի թեկնածուն է ANO-ի առաջնորդ Անդրեյ Բաբիշը: Նոյեմբերի 5-ին խորհրդարանի նոր գումարման ստորին պալատի խոսնակ է ընտրվել SPD-ի նախագահ Տոմիո Օկամուրան: Բաբիշն ակնկալում է, որ ձևավորվող նախարարերի կաբինետը, որը կունենա ստորին պալատի 200 պատգամավորներից 108-ի աջակցությունը, կսկսի իր աշխատանքը դեկտեմբերի կեսերից ոչ ուշ:
