Այսօր առավոտյան շղթայական վթար է տեղի ունեցել մայրաքաղաքում. 10.30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում Ռուբինյանց-Անհաղթ խաչմերուկում 97 երթուղին սպասարկող ավտոբուսը երթևեկության ընթացքում հարվածել է մայթեզրին կայանած «Մերսեդես» սպրինտերին, որն իր հերթին հարվածել է դիմացի կայանած մեքենային, դիմացի մեքենան էլ երրորդ մեքենային։
«Երրորդ մեքենան շատ թեթև վնասվածք է ստացել, իսկ մյուս երկուսը բավականին վնասված են»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Նա նշեց, որ մայթեզրին կայանած մեքենաներում ուղևոր չի եղել, իսկ ավտոբուսում եղել է մի քանի հոգի, նրանք էլ, բարեբախտաբար, չեն տուժել։
Նարե Գնունի