Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Արամուսում 4 uպանություն կատարած 61-ամյա տղամարդը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցե՞լ. մանրամասներ

Blog Image

MediaHub-ը հիշեցնում է, որ 61–ամյա Թ. Հ.-ն, տեղեկանալով, որ իր հարևաններ ամուսինները տնից դուրս են եկել և գնացել են Արամուս գյուղի դաշտ՝ գազար հավաքելու, հրազենով զինված մոտեցել է նրանց և սպանել Արամուս գյուղի բնակիչներ՝ 64-ամյա տղամարդուն ու 59-ամյա կնոջը, ապա դիմել փախուստի: 

Ավելի ուշ կպարզվի, որ ժամեր անց 61–ամյա Թ. Հ.-ն ևս երկու հոգու է սպանել՝ 46-ամյա Վահե Մարտիրոսյանին ու Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանին: Վերջիններս տեղում մահացել են:

Այս ողբերգության մասին անգամ ռուսական մամուլում գրվեց, որ 44-ամյա Մարինե Հայրապետյանը և նրա 46-ամյա ամուսինը ճանապարհին կանգ էին առել Կոտայքի Զովաշեն գյուղի մոտակայքում գտնվող տաղավարում, երբ արդեն 2 հոգու սպանած տղամարդը հայտնվել է և պահանջել նրանց մեքենայի բանալիները։ Երբ մերժել են, նա հանել է որսորդական հրացանը, կրակել զույգի վրա և հեռացել՝ թողնելով նրանց մարմինները տաղավարում։ Մարինե Հայրապետյանը 21 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժիշկ էր և 2022 թվականի տվյալներով 3–րդն էր Ռոստովի մարզի էնդոկրինոլոգների շարքում։ Դաժանաբար սպանված ամուսինները 15-ամյա դուստր ունեն։

Իսկ MediaHub-ին Արամուս գյուղի բնակիչները պատմեցին, որ տեղի ունեցած աղմկահարույց այս սպանությունը ունի խորը արմատներ. դեռ 20 տարի առաջ կասկածյալը ծեծի է ենթարկվել, որից հետո իր ու սպանված հարևանի հարաբերությունները լարվել են: Մեր զրուցակիցները ենթադրում են, որ 20 տարի իր մեջ այդ դրվագը այնքան է եռացել, որ հանգեցրել է սպանության:

MediaHub-ին արամուսցիները պատմեցին, թե 20 տարվա ընթացում սպանության համար կալանավորված իրենց հարևանը կարծես նաև հոգեկան առողջության հետ խնդիրներ է ձեռք բերել է ունեցել, այլապես բարդ է բացատրել այս սառնասիրտ սպանությունների շարքը: 

Եվ եթե այդպես է, ապա ո՞վ է թերացել, որ նման խնդիրներ ունեցող անձը գտնվել է ազատության մեջ, հետն էլ որսորդական հրացան ունեցել: 

Առողջապահության նախարարությունից MediaHub-ի հարցին ի պատասխան ասացին, որ բժշկական գաղտնիքից և նախաքննության հանգամանքից ելնելով` չեն կարող տրամադրել տեղեկատվություն: Նաև հավելեցին, որ հոգեկան առողջության խնդկրներ ունեցող անձանց հարկադիր բուժումը միայն դատարանի որոշումով է:

MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Թ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ կետերով (շահադիտական դրդումներով այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանությունը) (2 դրվագ), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, խոշոր չափերով կատարված ավազակությունը):  Թ.Հ.-ն կալանավորվել է 2 ամիս ժամկետով:

Մարիաննա Արամյան

Send