Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Այրվել է նավթավերամշակման գործարաններից մեկը․ ՌԴ (տեսանյութ)

Blog Image

Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլ մարզում այրվել է երկրի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը։

Հրդեհը «տեխնածին» է և կապված չէ անօդաչու թռչող սարքի հարձակման հետ, գրել են ԶԼՄ-ները՝ հղում անելով իշխանություններին։

Այն Ռուսաստանի հինգ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է։ Դրա վերամշակման հզորությունը տարեկան մոտ 15 միլիոն տոննա նավթ է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 1-ի գիշերը Յարոսլավլի մարզում անօդաչու թռչող սարքերով հարձակումներ չեն եղել։

 

Send