Ֆիլիպիններում ողբերգական երկրաշարժ է եղել 6.9 մագնիտուդով։
Աղետի հետևանքով մահացել է առնվազն 69 մարդ, ավելի քան 150-ը՝ վիրավորվել։ Փլատակների տակ փրկվածների որոնումները շարունակվում են։
Ամենից շատ տուժել է Սեբու նահանգի հյուսիսային Բոգո քաղաքը։ Էպիկենտրոնը եղել է 18 կիլոմետր հեռավորության վրա, իսկ օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժը ավերել է նաև կաթոլիկ եկեղեցի։