Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Համաս»-ը երեք կամ չորս օր ունի Գազայի առաջարկին արձագանքելու համար. Թրամփ

Blog Image

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան «Համաս» խմբավորումը երեք կամ չորս օր ունի Գազայի հրադադարի վերաբերյալ իր առաջարկին արձագանքելու համար։

««ՀԱՄԱՍ»-ը կամ կանի դա, կամ ոչ, իսկ եթե ոչ, դա շատ տխուր ավարտ կունենա»,- նշել է Թրամփը։

Նրա խոսքով՝ իսրայելցի և արաբ առաջնորդներն արդեն ընդունել են ծրագիրը։

Ծրագիրը 20 կետից բաղկացած փաստաթուղթ է․ դրանով կոչ է արվում անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում, «Համաս»-ի կողմից պահվող իսրայելցի գերիներին փոխանակել իսրայելական բանտերում պաղեստինցիների հետ, իսրայելական զորքերը փուլ առ փուլ դուրս բերել Գազայից:

Բացի այդ, խմբավորումը պետք է զինաթափվի, ԱՄՆ-ն կաշխատի արաբական ու միջազգային գործընկերների հետ՝ ստեղծելու «ժամանակավոր միջազգային կայունացնող ուժեր»: «Համաս»-ը ոչ մի դեր չի խաղալու Գազայի հատվածի կառավարման մեջ, անդամներին կառաջարկվի համաներում՝ «խաղաղ գոյակցության» պարտավորություն ստանձնելու դեպքում, իսկ Գազան լքել ցանկացողներին կտրամադրվի անվտանգ մեկնում:

Ծրագիրը նախատեսում է նաև տեխնոկրատների անցումային կառավարության ստեղծում՝ Գազայի հատվածում առօրյա կյանքն ապահովելու համար, ինքնակառավարում, տեղահանված բնակիչների վերադարձ և երաշխիքներ, որ «Գազայի բնակիչները չեն վտարվի»:

Send