Մադրիդի բարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 25 մարդ, որոնցից երեքը ծանր վիճակում են: Այս մասին հայտնում է РБК-ն։
Պայթյունը տեղի է ունեցել Պուենտե դե Վալեկաս շրջանում գտնվող Mis Tesoros բարում։ Ըստ ABC-ի՝ շինությունում տեղի է ունեցել գազի պայթյուն։
Դեպքի վայրում է գտնվում Մադրիդի փոխքաղաքապետ և քաղաքային խորհրդի անվտանգության և արտակարգ իրավիճակների հանձնակատար Ինմա Սանսը։ Նա ասել է, որ պայթյունի պատճառների վերաբերյալ հետաքննություն է ընթանում։
Տեսանյութն՝ այստեղ
