Գեոմագնիսական ակտիվությունը կուժեղանա այսօր Երկրի՝ արեգակնային քամու շրջանում հայտնվելու հետևանքով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիան։
«Օրվա կանխատեսում. գեոմագնիսական իրադրություն՝ օրվա ընթացքում սպասվում է գեոմագնիսական ակտիվության ուժեղացում՝ կապված արևային քամու արագության աճի հետ: Բռնկման ակտիվությունը ցածր է, աննշան աճի հնարավորությամբ, առանց Երկրի համար ռիսկերի», – ասվում է հաղորդագրության մեջ։
