Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լեհաստանի հակաօդային պաշտպանության ուժերը բերվել են մարտшկան պատրաստության վիճակի

Blog Image

Լեհաստանի զինված ուժերը ռազմական ինքնաթիռներ են բարձրացրել «անվտանգությունն ապահովելու համար», իսկ Լեհաստանի ՆԱՏՕ-ի դաշնակիցների ինքնաթիռները նույնպես ներգրավված են արձագանքման գործում, հայտնել է Զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։ Ռուսական անօդաչու սարքը մտել է Ռումինիայի օդային տարածք։ Միաժամանակ Լեհաստանում կործանիչներ են երկինք բարձրացրել, Վոլինի մարզի երկնքում նույնպես ռուսական դրոն է նկատվել։

«Լեհական և դաշնակիցների ինքնաթիռները գործում են Լեհաստանի օդային տարածքում, իսկ ցամաքային ՀՕՊ և ռադարային հետախուզության համակարգերը բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։ Այս գործողությունները կանխարգելիչ բնույթ են կրում և ուղղված են օդային տարածքի անվտանգության ապահովմանը և քաղաքացիների պաշտպանությանը, հատկապես սպառնալիքի գոտուն հարակից տարածքներում», - ասվում է հայտարարության մեջ։

Նշենք՝ Լեհաստանի Լյուբլինի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է Ուկրաինայի հետ սահմանային գոտում ԱԹՍ-ների կասկածելի ակտիվության պատճառով։ Հայտնում է Լեհաստանի օդային տրանսպորտի գործակալությունը։

Send