Կալանավորվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու» գործակալությունը։ Նախկին պաշտոնյան մեղադրվում է կոռուպցիոն հանցագործությունների մեջ:
Դատավոր Եկատերինա Բարբակաձեն բավարարել է դատախազի միջնորդությունը նախկին նախարարի նկատմամաբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Բուրչուլաձեի պաշտպանները դատարանին առաջարկել են կիրառել այլընտրանքային տարբերակ՝ ազատ արձակել 100 հազար լարի գրավի դիմաց, որը համարժեք է ավելի քան 37 հազար դոլարի:
