Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Միջազգային

40-ամյա կինը հսկա երեխա է լույս աշխարհ բերել․ ԱՄՆ

Blog Image

Ֆլորիդայում արտասովոր քաշով երեխա է լույս աշխարհ եկել.  երեխայի քաշը գերազանցել է նորածինների շրջանում մեջին ցուցանիշն ու ռեկորդային է դարձել այդ հիվանդանոցի համար։

Мир 24-ի փոխանցմամբ, 40-ամյա Դանիելլա Հայնսը պատմել է, որ կեսարյան հատման ժամանակ ուժեղ ցավ ու ճնշում է զգացել։  Պատճառը հայտնի է դարձել, երբ բժիշկները  դուրս են բերել 6.5 կգ կշռող երեխային։ Փոքրիկին կոչել են Աննան։ Բժշկական կենտրոնը երեխայի լուսանկարը հրապարակել է սոցիալական ցանցի իր էջերում՝ երեխային որակելով հրաշք։ Կենտրոնից նշել են, որ Աննանը իրենց մոտ ծնված ամենախոշոր երեխան է։ Գինեսի ռեկորդակիր նորածնի ծնունդը գրանցվել է 1955 թ. Իտալիայում, երեխան ունեցել է 10 կգ քաշ։

Send