Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հնարավոր չէ չլինել ՀԱՊԿ-ում, բայց շարունակել մնալ ԵԱՏՄ-ում․ ի՞նչ են մտածում ՌԴ-ում

Blog Image

Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտարարել էր․ «Առավել հավանական է, որ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քան կապասառեցնի իր անդամակցությունը»։ 

2023 թ. սեպտեմբերից էլ Հայաստանը, ըստ Փաշինյանի, դադարել է մասնակցել ՀԱՊԿ գործընթացներին։ Իսկ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ եթե անդամ պետություններից որևէ մեկը երկու տարի չի վճարում անդամության գումարը և բյուջեով նախատեսված ծախսերը, ապա քննարկում են այդ պետության՝ կառույցում մնալու նպատակահարմարությունը։

Ակնհայտ է՝ հնարավոր չէ չլինել ՀԱՊԿ-ում, բայց շարունակել մնալ ԵԱՏՄ-ում։ 

Սակայն, այսօր Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ում Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ Հայաստանը մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում։ 

«Ռուսաստանը քննարկում է ԵԱՏՄ-ում համագործակցությունը Հայաստանի հետ և մտահոգություն է հայտնում որոշ հարցերի վերաբերյալ։ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության կրճատումը մտահոգիչ է, երկու երկրների վարչապետները քննարկել են այս ոլորտում ձեռնարկվելիք քայլերը։ Վարչապետները քննարկել են նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Արդյո՞ք այս ամենից հետո ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից և այդ դեպքում կկարողանա՞ շարունակել մնալ ԵԱՏՄ անդամ․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ։ 

«ՌԴ-ում, իհարկե, լսել են Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ի մասով, բացի այդ, որ իր կաբինետը աշխատում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու հարցերի վրա։ Բայց անկեղծ ասած, անհրաժեշտ է հասկանալ, թե որքանով տնտեսական ինտեգրացիան կհամապատասխանի արտաքին քաղաքական գործունեությանը։ Մենք հիանալի հասկանում ենք, որ ԵԱՏՄ-ն, առաջին հերթին, տնտեսական նախագիծ է, որը զարգացման հնարավորություններ է ընձեռում բոլոր երկրներին շուկայական կարգավորման միասնական տնտեսական տարածքում, այդ թվում՝ աշխատաշուկայում»,- նշեց Սապրիկան։

Ըստ ռուս քաղաքագետի՝ նման հայտարարությունները, մի կողմից, արտաքին քաղաքականություն են, մյուս կողմից՝ հակառուսական, այդ թվում՝ Փաշինյանի կաբինետի և նրա անձնական հայտարարություններն են։ Հայաստանի պահպանումը Եվրասիական տնտեսական միությունում, հավանաբար, առաջնահերթություն է հայ հասարակության համար, և, սկզբունքորեն, անհրաժեշտ է առնվազն հանրաքվե՝ Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումը որոշելու համար։

«Այսպիսով, ես կարծում եմ, որ ՇՀԿ-ն ու ՀԱՊԿ-ը, ինչպես նաև ԵԱՏՄ-ն տարբեր ինտեգրացիոն նախագծեր են, բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ է հասկանալ, որ սա նաև Ռուսաստանի դիրքորոշումից է, այսինքն՝ Ռուսաստանը նույնպես կպաշտպանի իր շահերը։ ՀԱՊԿ-ից դուրս գալը չի ԵԱՏՄ-ից ավտոմատ դուրս գալ, բայց այնուամենայնիվ, այն բացում է հնարավորությունների պատուհան, որպեսզի Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը վերանայի իր դաշնակցային համաձայնագրերը»,- հայտնեց ռուս քաղաքագետը։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ 20 տարի հետո, իր կարծիքով, Հայաստանը կլինի Եվրամիության անդամ։ Այդ մասով Սապրիկան նշեց․ «Եթե նայենք վերջին սոցիոլոգիական ուսումնասիրություններին, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների մեծամասնությունը դեռևս չի հավատում, որ կարող է միանալ Եվրամիությանը նույնիսկ 10 տարի անց։ Ինչքան ես գիտեմ, դա բնակչության մոտ 60%-ն է։ Եվ եթե նայենք, թե արդյոք Հայաստանի բնակիչները պատրաստ են զոհաբերել Եվրոպական տնտեսական միությունը Եվրամիության համար, ապա կստանանք 65%, իմ կարծիքով՝ նրանք պատրաստ չեն և չեն ցանկանում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Փաշինյանի աջակցությունը, ըստ վերջին IRI-ի ուսումնասիրության, մոտ 13 տոկոս էր։ Այսպիսիով,  հայտարարություն անելուց առաջ, անհրաժեշտ է ստուգել ձեր վարկանիշը և ձեր հնարավորությունները, թե արդյոք Նիկոլայ Փաշինյանն ինքը 10 տարի հետո իշխանության կլինի»։

Մարիաննա Արամյան

Send