MediaHub-ի տեղեկություններով՝ Նուբարաշենի աղբավայրում նոյեմբերի 19-ին քաղաքացու դի էր հայտնաբերվել։ «Ժամը 9․45-ին «Աղբավայր» Նուբարաշենի տնօրենից հաղորդում է ստացվել, որ աշխատողները նկատել են սարից իջնող տղամարդու, որը ընկել է և, հնարավոր է, մահացել է։ Մեկնած շտապօգնության խումբը արձանագրել է դեռևս անհայտ անձի մահը։ Այս պահին ոստիկանության խմբերը տեղում են։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական»,- MediaHub-ին հայտնել էին ՆԳՆ-ից։
MediaHub-ը հետաքրքվեց Քննչական կոմիտեից՝ ի՞նչ էր եղել, ի՞նչ նորություններ կան։
«Փորձաքննություն կա նշանակված, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել»,- նշեցին ՔԿ-ից։
Մարիաննա Արամյան
