Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքջյանի հարազատը՝ նրա առողջական վիճակի մասին

Blog Image

Շաբաթներ առաջ փաստաբանն ահազանգել էր, որ Բաքվում ապօրինի պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել, ունի անվասայլակի կարիք, որը նրան չեն տրամադրում։  

MediaHub-ը փորձեց կապ հաստատել Էուլջեքջյանի կնոջ հետ՝ մանրամասներ իմանալու նպատակով, սակայն այդպես էլ չհաջողվեց զրուցել նրա հետ։

Սակայն Բերիութում ապրող նրա հարազատներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ ոչ մի նորություն չունեն նրա առողջական վիճակի մասին, բայց քանի որ այսօր չորեքշաբթի է հույս ունեն, որ այսօր կզրուցեն իրենց հետ, որովհետև ամեն չորեքշաբթի Բաքվում պահվողներին թույլատրում են զանգահարել տուն։

«Հույս ունենք, որ գոնե էսօր կզանգի մի նորություն կիմանանք առողջական վիճակից։ Դեռ չգիտենք ոնց ա, միայն իմացանք, որ առողջական վիճակը վատացել ա, հիմա տեղեկություն էլ չունենք»,- մեզ հետ զրույցում հավելեց ազգականը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Վիգեն Էուլջեքջյանին և Մարալ Նաջարյանին Լեռնային Ղարաբաղում ապօրինի ձերբակալել և Բաքու էր տարել 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ օր անց։ 2021 թվականին Մարալ Նաջարյանն ազատ էր արձակվել, սակայն Վիգեն Էուլջեքջյանը մինչ օրս շարունակում է ապօրինի պահվել Բաքվի բանտում։ Բաքվի դատարանը շինծու դատական նիստի արդյունքներով նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման։

Էմմա Մարտիրոսյան

Send