Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կրակոցներ Մինեապոլիսի եկեղեցում և դպրոցում, կան զոհեր

Blog Image

Մինեապոլիսի կաթոլիկ դպրոցում կրակոցներ են տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Արդարադատության նախարարության խոսնակին։

«Չորեքշաբթի օրը Մինեապոլիսի դպրոցում կրակոցների հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ կրակողը, և մոտ 20-ը վիրավորվել են», - ասվում է հրատարակության մեջ։

CNN-ի տվյալներով՝ հարձակվողը ինքնասպան է եղել։ Դպրոցում կրթություն են ստանում նախադպրոցականից մինչև ութերորդ դասարանի երեխաներ։ Դեպքը տեղի է ունեցել դպրոցական առաջին շաբաթվա ընթացքում։ Անվտանգության ուժերը աշխատում են դեպքի վայրում։
Սպիտակ տունը հետևում է իրավիճակին։

Send