Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը «Հիկարի» անունով ընկերություն է հիմնադրել։
Ընկերությունը հիմնադրվել է օգոստոսի 26-ին: Դմիտրի Սուխոդոլովը դարձել է դրա գլխավոր տնօրենը, գրել են ԶԼՄ-ները։
Սիգալի բաժնեմասը կազմում է 34%: Ընկերության համահիմնադիրներից մեկը Սիգալի որդին՝ Դոմինիկն է (33%), նաև «ԷԿՈ-ԻՆՎԵՍՏ 23» ՍՊԸ-ն (33%):
«Հիկարին» մասնագիտանում է առևտրային գործունեության և կառավարման խորհրդատվության մեջ: Ընկերությունը կարող է նաև վաճառել մեքենաներ, կահույք, կենցաղային ապրանքներ, սնունդ և այլ ապրանքներ: Ընկերությունը կարող է զբաղվել նաև կեղտոտ պլաստիկի վերամշակմամբ: