Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսրայելը խախտել է Սիրիայի ինքնիշխանությունը՝ ռազմական օբյեկտի վրա հարձակվելով. Սիրիայի ԱԳՆ

Blog Image
Հաղորդումներ Աշխարհ Առողջապահություն Քաղաքականություն Տնտեսություն Հասարակություն Ազգային անվտանգություն Իրավունք Հետաքննություն Բանակ Իրավիճակը սահմանին Լեռնային Ղարաբաղ Արտակարգ դրություն Մարզեր Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա Սփյուռք Մշակույթ Սպորտ Տարածաշրջան Իսրայելը խախտել է Սիրիայի ինքնիշխանությունը՝ ռազմական օբյեկտի վրա հարձակվելով. Սիրիայի ԱԳՆ Քաղաքականություն 20:1427 Օգս, 2025 Իսրայելը խախտել է Սիրիայի ինքնիշխանությունը՝ ռազմական օբյեկտի վրա հարձակվելով. Սիրիայի ԱԳՆ Դամասկոսի ծայրամասում գտնվող ռազմական օբյեկտի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածը, որի հետևանքով զոհվել է վեց զինծառայող, խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը և միջազգային իրավունքի բոլոր նորմերը: Այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը: «Սիրիան խստորեն դատապարտում է Դամասկոսի արվարձաններում գտնվող երկրի զինված ուժերի ռազմական օբյեկտի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակումը և կարծում է, որ նման քայլը ակնհայտ ոտնձգություն է հանրապետության ինքնիշխանության և նրա տարածքային ամբողջականության նկատմամբ: Այս հարվածը նաև խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի բոլոր նորմերը: Դա Իսրայելի իշխանությունների ագրեսիվ քաղաքականության մի մասն է, որն ուղղված է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը»,- ասվում է Սիրիայի ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրության մեջ: Դամասկոսը, ընդգծել է նախարարությունը, պահպանում է ինքնապաշտպանության իրավունքը և միևնույն ժամանակ կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «ստիպել Իսրայելին դադարեցնել հարձակումները Սիրիայի տարածքի վրա»: Օգոստոսի 27-ի գիշերը Sham հեռուստաալիքը հաղորդել է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Դամասկոսի արևմտյան ծայրամասում գտնվող Սիրիայի պաշտպանության նախարարության ռազմական օբյեկտի վրա: 6 զոհվածից բացի, հարվածի հետևանքով վիրավորվել է ևս 4 զինծառայող:
Send