Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Փրկարար քաղաքականություն. Փաշինյանը «հպարտ» է իր «հաղթանակով»

Blog Image

Իշխող ուժը մի նպատակ է հետապնդում, ոչ թե Վաղարշապատը պահելու հոգեւոր կենտրոն, այլ այն դարձնել «բեսպրիդելի» օջախ։

Պարզ է, չէ՞, որ ՔՊ-ի նպատակը Վեհարանի դեմ արշավի համատեքստում է։

Իսկ եթե այս ամենից հետո էլ ընդդիմությունը դասեր չի քաղելու, չի փորձելու ժողովրդի հետ խոսել, բացատրել, թե իրականում ինչ աղետի առաջ է կանգնած, միայն պայքարելու է համապետական ընտրություններում երկրորդ, կամ երրորդ տեղի, ընդամենը մի քանի մանդատ փախցնելու նպատակով, ուրեմն հանգիստ կարելի է համարել, որ այն ինչ անում է Փաշինյանի իշխանությունը, օրինաչափ է։

Երբ մենք, ինքներս մեզ չենք խոստովանում, թե որն է մեր սխալները, մենք նույն տեղում պտտելու ենք ու ոչ մի շարժում առաջ։
Վաղարշապատում ավագանու ընտրությունները ապացուցեցին մի բան, որ վաղարշապատցին, ոչ թե ընտրել է իշխանությանը, որովհետեւ իշխանությունը լավն է, այլ ընդդիմությունը պարզապես չի աշխատել իր ընտրողի հետ։ Փաշինյանը լավ գիտի, որ ընտրությունների ցուցանիշը առաջվանը չէ, ինչքան էլ, որ ցնծության մեջ է ՔՊ֊ն։

Ով ասես, մեզ կանգնեցրեց կռախի ու պառակտման առաջ, ձեր մեծաբերան ու անպատասխանատու քայլերով։ 
Երկրում տոտալ անհանդուրժողականության, քաոսի վերածնված, իրար հոշոտելու, վրեժխնդրության մթնոլորտ է, որին հեշտությամբ հասավ Փաշինյանը։ Իսկ այս անօրինական ձերբակալումները, ասածի ուղիղ ապացույց։

Իշխող ուժը հպարտանում է իր «հաղթանակ»-ով, բայց միայն «հաղթանակ»-ով, առանց որեւէ դրական քայլերի։ Անաստվածներով հավաքվել են իրար գլուխ ու շարունակում են իրենց աթոռների համար պայքարել, մյուսներն էլ առոթին հասնելու մոլուցքից դրդված որոշում են կայացրել հանուն իրենց փրկել երկիրը, որ ոչ մի կերպ չի ստացվում։ Ամենը անպատասխանատու քայլերի, պատասխանատվությունից խուսափելու նպատակով է։ Իրականում երկիրը անտերության մեջ է, իսկ իշխանության «հաղթանակ»-ները ավելի են գոտեպնդում Փաշինյանին։ 

Մենք ինչ-որ սկսել ենք երկար համբերել, պարզապես նրա համար, որ չենք հավատում ոչ ոքի, ու անելանելի վիճակում՝ համբերություն ենք ուզում: Երբ ձգտում ես նախորդներից ավելի հարուստ փորձության հույս ունենալ, ստացվում է փրկարար քաղաքականություն է, գոնե՝ չարչարանքների հարցում։ 

Համատարած աղմուկի մեջ բոլոր ձայներն են խլանում, մնում է «ժողովրդավարության» անվան տակ, բոլոր ձախողումները։

Ազատ է նա, ով ըմբռնել է բոլոր տեսակետների դատարկությունը, եւ ազատագրված է նա, ով դրանից եզրակացություն է արել: Ցավոք ոչ մեկը, ոչ մյուսը մեզ պետք չէ, անազատությունն ավելի «տանելի» է: Իշխանությունը փակ ցանցի մեջ պտտվում է։ Ու էս ապաշնորհ կուլտուր մասսային էլ ներշնչել է, որ դուք եք որոշելու վաղն ու պարտադիր գանգը վեր պարզած պետք է քայլեք:

Վերեւներին նկատել չկա։ Դուք եք որոշում ձեր ապագան, մինչդեռ ապագան Փաշինյանի ձեռքում է, իսկ ո՞վ է ՔՊ-ին ձայն տվողը, նրանք, որոնց համոզել են, որ դուք եք տերը մեր երկրի, այն դեպքում, որ որեւէ մեկը 3 միլիոնից այդպես էլ վարչապետ չդարձավ ու վարչապետին հավասար պարտականություններ չստանձնեց։ Լրիվ հակառակը։ Ով ընդդիմացավ ու արժանապատվություն ցուցաբերեց, հայտնվեց ճաղերի հետեւում։ 

Այժմ ամեն ինչ պետք է սրբագրել։ Ձախողումներն ու ձեռքբերումները, որովհետեւ շատերին թվում է՝ Հայրենիքը սկսվում ու ավարտվում է իշխանության կամակատար ու կամային լինելուց։ Մոռանալով, որ իշխանությունները գալիս ու գնում են, եւ ոչ մի իշխանություն մնայուն չէ։ 

Եկել է այն պահը, որ դավաճանների վրայից ազգադավի խարանը սրբվելու է, դիակի վրա խլրտացող լեշակեր որդերի պես կարիերիստների գանգատուփի մեջ էլ իբր ինտելեկտ է առաջանալու, ու հոգի են ձեռք բերելու, բայց մեր պատկերացումները չի համապատասխանում այսօրվա իրականությանը, որովհետեւ մենք կարծում ենք, որ մարդիկ պետք է բոլորը լինեն խելամիտ ու ընտրությունը պետք է լինի խղճով... ողջամիտ... Իսկ ցավոք, մոլեգնող միջակ ու բնածին տգիտությամբ տառապող հոգեգեշերը մեկ էլ հանկարծ «հանճար» են դառնում ու մի ամբողջ ժողովրդի ճակատագիր որոշում։

Արթուր Հայրապետյան

Send