Գողացել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի մեքենայի հայելիները... նորից:
Հիշեցնենք, սեպտեմբերի 12-ին հայտնել էինք, որ Խամոյանի մեքենայի հայելիները գողացել են: Մեզ հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորը նշել էր, որ չի դիմելու ոստիկանություն, որովհետև սովորաբար նման միջադեպերը չեն բացահայտվում:
«Ավելորդ քաշքշուկի ժամանակ չունեմ»,- նշել էր նա:
Այսօր էր առավոտյան պատգամավորը հայտնաբերել է, որ կայանված մեքենաներից միայն իր մեքենայի հայելիներն են գողացել, ինչպես և նախորդ անգամ:
«Այս անգամ եւս «Վայբերի» համար չեն թողել: Այս պահին զբաղված եմ, դեռ չեմ կարող ասել հետագա գործողությունների մասով»,- նշեց նա, երբ հետաքրքրվեցինք՝ այս անգա՞մ էլ ոստիկանություն չի դիմելու: