Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

27 փրկարար՝ Նուբարաշենի աղբավայրում․ ի՞նչ վիճակ է հիմա

Blog Image

Կեսգիշերից հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում, ինչը զարմանալի երևույթ չէ։ 

MediaHub-իհետ զրույցում ՆԳՆ-ից հայտնեցին, որ  ժամը 23։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, տեղում աշխատում է 27 փրկարար։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում եմ»,- հավելեցին ՆԳՆ-ից։

Նշենք, որ ավելի վաղ MediaHub-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ հրդեհը բռնկվել է կեսգիշերին։ «Ողջ տեխնիկական ուժը՝ ջրցաններ, բեռնատարներ, ինչպես նաև փրկարար ծառայությունը գիշերվանից աշխատել են, հիմնական մասը մարված է, մի փոքր հատված է մնացել, ու ծուխն է երևում, աշխատանքները ակտիվ տարվում են»,- նշեցին քաղաքապետարանից։

Էմմա Մարտիրոսյան

Send