Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Հայտնի ցավազրկողը սրտի գլխավոր թշնամիներից մեկն է ճանաչվել. ո՞րն է այն

Blog Image

Սրտաբան Աուրելիո Ռոխասը նշել է, որ իբուպրոֆենը սրտի գլխավոր թշնամիներից մեկն է։ Նրա խոսքերը մեջբերում է Vanitatis-ը։

«Իբուպրոֆենը աշխարհում ամենատարածված ցավազրկողներից է, բայց սրտի համար այն ամենավտանգավոր դեղամիջոցներից մեկն է, հատկապես, եթե այն ընդունում եք երկար ժամանակ և մեծ չափաբաժիններով»,- նշել է Ռոխասը։
 
Բժիշկը պարզաբանել է, որ երբեմն իբուպրոֆենին այլընտրանք չկա։ Այս դեպքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել սիրտը պաշտպանելու համար. կարևոր է վերահսկել արյան ճնշումը:
Send