Մայիսի 27-ին ողբերգական հետևանքով վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Արեգ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, որը տեղում մահացել էր։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։
ՀՀ Քննչական կոմիտեից MediaHub-ին հայտնեցին, որ վարույթի շրջանակում 17-ամյա վարորդի նկատմամբ կիրառվել են դաստիարակչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները։
Հիշեցնենք, որ վրաերթի հետևանքով մահացած քաղաքացին 1999 թվականին ծնված Սերգեյ Կ․-ն է։ 25-ամյա երիտասարդը Ներքին Գետաշեն համայնքից էր, ամուսնացած էր, սպասում էր առաջնեկին։
Նարե Գնունի