ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հարկերի և ծախսերի մասին իր առաջարկած օրինագիծը։
Անկախության օրվա ելույթից անմիջապես հետո Դոնալդ Թրամփը ստորագրել է։
Սա ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ հարկային և ծախսերի փաթեթներից մեկն է։
Լրագրողների հետ զրույցում Թրամփը նաև խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։
«Մենք շատ ենք խոսում պատժամիջոցների մասին։ Ես կասեի, որ նա ոգևորված չէ դրանով, բայց, գիտեք, նա կարողացել է հաղթահարել պատժամիջոցները, դրանք բավականին կոշտ պատժամիջոցներ են։ Մենք հիմա շատ ենք խոսում պատժամիջոցների մասին, և նա հասկանում է, որ դրանք կարող են հետևել։ Նա պրոֆեսիոնալ է», - ասել է ԱՄՆ նախագահը։
Տեսանյութերն այստեղ