ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ բյուջեի ծախսերի մասին օրենքի ստորագրման արարողության ժամանակ Սպիտակ տան վրայով սավառնել է «B-2» ռմբակոծիչը, որին ուղեկցել են «F-35» կործանիչներ։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հուլիսի 3-ին հաստատել էր Թրամփի առաջարկած օրինագիծը։
Սա նաև հնարավորություն է տալիս պետական պարտքի շեմի բարձրացում ավելի քան 4 տրիլիոն դոլարով։
Թրամփը որոշել էր օրենքը ստորագրել հուլիսի 4-ի՝ Անկախության օրվա երեկոյան։
Օրինագծով նախատեսվում է կրճատել հարկերը, ավելացնել ներգաղթային ծառայությունների ֆինանսավորումը, նվազեցնել Medicaid ծրագրին տրամադրվող հատկացումները, որն օգնում է վճարել աղքատների, հաշմանդամների, անապահով ընտանիքների երեխաների և այլ սոցիալապես խոցելի անձանց բժշկական ծախսերը։ Նաև նախատեսվում է ավելացնել պաշտպանության ծախսերը, հատկապես՝ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի մշակման համար։
Տեսանյութն այստեղ