Եվրամիությունը (ԵՄ) կկուտակի ռազմավարական հանքանյութեր՝ դաշինքի խոցելիության վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին, հայտնել է «Financial Times»-ը՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովի նախագծի փաստաթղթին:
ԵՄ-ն վերջերս բախվել է ավելի ու ավելի բարդ և վատթարացող իրավիճակի, որը բնութագրվում է «աշխարհաքաղաքական լարվածության աճով, կլիմայի փոփոխության հետևանքներով, շրջակա միջավայրի քայքայմամբ և կիբեռսպառնալիքներով»:
«Անդամ պետությունները պետք է համակարգեն սննդի, դեղորայքի և նույնիսկ միջուկային վառելիքի պահեստային մատակարարումները: Սա նաև կարագացնի ԵՄ մակարդակով ապրանքների պաշարներ ստեղծելու աշխատանքները, ինչպիսիք են մալուխների վերանորոգման մոդուլները», - նշվում է հոդվածում:
Բացի այդ, թերթը գրել է, որ ԵՄ երկրները պետք է կուտակեն հազվագյուտ մետաղներ և կայուն մագնիսներ, որոնք անհրաժեշտ են էներգետիկ և պաշտպանական համակարգերի համար: Աշխատանքներ կսկսվեն նաև անհրաժեշտ ապրանքների պարբերաբար թարմացվող ցուցակների կազմման ուղղությամբ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր տարածաշրջանի առանձնահատկությունները և ճգնաժամի տեսակը։