Քիչ առաջ մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ պաշտոնանկ է եղել Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը:
Այս պաշտոնանկությունը, փաստացի, Փարաքարում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների հետևանք է:
MediaHub-ին ԱԱԾ–ից հաստատեցին լուրը, սակայն հրաժարվեցին մեկնաբանել ազատման պատճառները:
Նշենք, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ զրկվեցին պաշտոններից, այդ թվում նաև Արմավիրի դատախազը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը և այլք:
Հիշեցնենք, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Իր տան մոտ սպանվել էր Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, նրա ընկերը՝ Կարեն Աբրահամյանը։ Մյուս ընկերը հրազենային վիրավորում էր ստացել, տեղափոխվել հիվանդանոց։ Երկու օր առաջ նա դուրս է գրվել հիվանդանոցից: