Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ավագյանի փաստաբանն ասել է, որ չի հավատում ինքնասպանության վարկածին

Blog Image

Փախուստի մեջ եղած ​​նախկին պաշտոնյա, Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի շահերը ներկայացնող փաստաբան Նատալյա Չեռնիկովան հայտնել է, որ չի հավատում ինքնասպանության վարկածին:

RT-ին փաստաբանն ասել է, որ դրա օգտին է խոսում նրա բնավորությունը՝ «նա մարտիկ է, որը չի սիրում պարտվել, ու որ հավատացյալ մարդ է»։ 

«Նա շատ լավ գիտի՝ ինչ է ինքնասպանությունը, բավականին խելացի մարդ է, հետևանքները հաշվի է առնում իրադարձությունից այն կողմ։ Ես չեմ կարծում, որ նա ինչ-որ կերպ չի մտածել այդ մասին»,- նշել է Նատալյա Չեռնիկովան։

Ավելիւ վաղ հայտնի էր դարձել, որ Բորիս Ավագյանին մահացած են գտել Սանկտ Պետերբուրգի հայկական հյուպատոսարանում։

Send