Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ն հետաքննություն է սկսել Թրամփների մասնակցությամբ շարժասանդուղքի միջադեպի վերաբերյալ (տեսանյութ)

Blog Image

ԱՄՆ իշխանությունները, այդ թվում՝ գաղտնի ծառայությունը, հետաքննություն են սկսել ՄԱԿ-ի շենքում անսարք շարժասանդուղքի վերաբերյալ։

Այն հանկարծակի կանգ էր առել այն պահին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը ոտք էին դրել դրա վրա։

«Ես գիտեմ, որ մենք ունենք մարդիկ, այդ թվում՝ ԱՄՆ գաղտնի ծառայությունը, որոնք հետաքննում են սա՝ փորձելով պարզել դրա պատճառը», - հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիտը։

Նրա խոսքով՝ եթե հետաքննությունը բացահայտի, որ ՄԱԿ-ի աշխատակիցները միտումնավոր են արել դա Թրամփների նկատմամբ, ԱՄՆ-ն կփորձի պատժել պատասխանատուներին։

 

Send