Հարձակման հետևանքով մահացել է երկու մարդ, վեցը՝ վիրավորվել։ Կրասնոդարի երկրամասի աշխատանքային խումբը հայտնել է, որ վիրավորների թվում կա մեկ անչափահաս։ Անօդաչու թռչող սարքի բեկորներից վնասվել է յոթ շենք, այդ թվում՝ «Նովոռոսիյսկ» հյուրանոցը։
Վնասվել է նաև քսան մեքենա, որոնցից երեքը լիովին այրվել են։ Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։