ԱՊՀ երկրները սկսել են արդիականացնել իրենց Հակաօդային պաշտպանության միասնական համակարգը։
«Ձեռք բերված համաձայնություններն արդեն իրականացվում են», - ասել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Յուրի Դաշկինը։
Այսօր Մինսկում տեղի է ունենում Անկախ Պետությունների Համագործակցության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստը։ Մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները։