Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական

Երկրում մոլեգնում է «մուրճը» և կառավարվում մեկ մարդու կողմից, ձևավորվում է իրական նիկոլապետություն

Blog Image

ՔՊ խունտան լծված է իրենց արդարացումները փաթեթավորված, «կառավարությունը ես եմ»-ի անմիջական հսկողությամբ օդ արտանետելով, ազատելով իրենց կառավարման հետևանքով ստեղծված քաոսի պատասխանատվությունից եւ մեղավորությունից, ինչն այսօր տեղի է ունենում «Չորրորդ Հանրապետության» «իրական» Հայաստանում։ 

Հայաստանում ամեն օր մարդ է մահանում անհայտ հանգամանքներում։ Ինչպես իշխանության ներկայացուցիչներն են հայտարարել` «սահմանին զոհ չունենք, խաղաղ է», բայց ներսում մարդիկ են սպանվում եւ ազատազրկում իրենց քաղաքական հայացքների, ազատ խոսքի, արժանապատվության համար։ Ինչպես որ «բացահայտվեց» Ազատ գյուղի կացարանում 15 զինվորի դաժան մահվան դեպքը, երբ մի բուռ մոխիրը դարձավ ծնողների համար «մխիթարություն», այնպես էլ «իրական Հայաստանում» կբացահայտվի Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի դաժան ու ահասարսուռ սպանությունը...

Ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության տեսանյութում, մարդասպանը սպանություն կատարելուց հետո չի հանգստանում, մոտենում է զոհին, կրկին կրակում, մի հատ էլ զենքով անշնչացած մարմնին է հարվածում։ Որպեսզի համոզվի՝ հաստատ  մահացել է, թե՞ ոչ։ 

Սահմռկեցուցիչ է այն, ինչ կատարվում է «իրական Հայաստանում»` նիկոլապետությունում։ Վալոդյային դաժանաբար սպանեցին իր ընդդիմադիր լինելու, արժանապատվության եւ հայրենասիրության համար, մինչդեռ անցել է մեկ օր, բայց մարդասպանին չեն գտնում։ 

Փաշինյանը հրապարակավ մուրճ էր ճոճում հայ ժողովրդի գլխին, եւ սպառնում ժողովրդին, ինչը նշանակում է, որ «զորավոր» է լինելու մուրճի միջոցով մանդատին արժանանալը. մեր երկրում ամեն ինչ է գաղտնալսվում, հատկապես, երբ ունես ընդդիմադիր կեցվածք։ Այդ ինչպե՞ս է պատահում, որ դեռ բացահայտված չէ ահաբեկչությունը, իսկ կեղծ ձայնագրությունը` դզած-փչած, դառնում է Սրբազանին ահաբեկիչ կարգելու ու ազատությունից զրկելու հիմք։ Սրբազաններին «իրական Հայաստանում» թողնում են կալանավորված, այն դեպքում, որ Սրբազանների գործողությունների մեջ ոչ մի հանցանք չկա, իսկ մարդասպանները ազատության մեջ են։ Որպես ապացույց՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ այսօր հայտարարեց՝ այո՛, մարդասպանը կարող է և կալանքի տակ չգտնվել....

ՀՀ իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է դարձել, ու ոչ թե նոր, այլ, ցավոք, արդեն յոթ տարի է։ Ու այս «իրական Հայաստանում», իրական բարդակ է ստեղծել, որտեղ ամեն օր մարդ է սպանվում, կալանավորում են մարդկանց միայն նրա համար, որ ինքն ընդդիմադիր է, հայրենիքի նվիրյալ։ Կամ այլ կերպ է մտածում, ոչ ՔՊ-աբարո: Բաքվի բանտերում մեր հայրենակիցներին խոշտանգում են, իսկ Փաշինյանը Հայաստանում է փակի տակ պահում իսկական հայ նվիրյալներին։ Ամեն ինչ նոր է սկսվում։ Երկրում մոլեգնում «մուրճը» եւ կառավարվում մեկ մարդու կողմից, ձեւավորվում է իրական նիկոլապետություն։ 

«Կառավարությունը ես եմ»-ին ու իր խամաճիկներին ինչպե՞ս բացատրենք, որ այն, ինչ կատարվում է երկրում, մեր երկրում, ամեն ինչի համար միակ պատասխանատուն դու ես «կառավարություն-Նիկոլ»։ Թե՞ հայտարարել «կառավարությունը ես եմ» ու վերջ, եւ վայելել` ապահով ու անվտանգ կյանք, օգտվել պետության բարիքներից այնպես, ինչպես ժամանակին հայտարարեց «Արցախը Հայաստան է եւ վերջ», ու Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, դավադրաբար նվեր անել Արցախը թշնամուն ու մարսել՝ «բանակցությունները սկսում եմ իմ սեփական կետից»-ից հետո, «կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չի անի» ասել ու բոլորին պարտադրել արդարադատություն, որն իր ձևվածն է....  Ու այդ ամենի աղետալի արդյունքը մարսել ու անգամ մեղավոր չճանաչվել, էլ ուր մնաց պատասխատվություն կրել։

Դատարանն էլ, դատավորն էլ, արդարադատությունն էլ, բանակցողն էլ, ամենը դու ես, իսկ այն 3 միլիոն վարչապետին սպանում ու դատում ես։ Ձեր «իրական» Հայաստանում միակ անվտանգը մեկ մարդ է, եւ այդ մեկ մարդը դու ես, Նիկոլ, ու ամբողջ պետական, անվտանգային, ուժային կառույցները լծված են քո անվտանգությունը ապահովելու գործին։ Իսկ ժողովուրդը անտերության եւ սարսափի մեջ է։ Հայ ժողովուրդի դեմ պատերազմ է հայտարարվել, «մուրճը» ճոճել են արդեն բոլորիս գլխին, փորձել վախը բռնել, ու «խաղաղություն» հայտարարել, իսկ ներսում պատերազմ է, որտեղ ամեն օր սպանություններ են տեղի ունենում և քաղաքական հայացքների համար անմեղ մարդկանց անազատության մեջ են պանում: Իշխանության համար աթոռը չկորցնելու միակ բանը մնացել է սեփական ժողովրդին ահաբեկելն ու ամեն օր սարսափի մեջ պահելը, որ հաջորդը հենց դո՛ւ ես լինելու։ Ու այսպես դեռ ևս հինգ տարի՞.....

Արթուր Հայրապետյան

Send