Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Նենց խնդիր են սարքել, անհասկանալի է»․ ծաղիկ արտահանողները շարունակում են վնասներ կրել

Blog Image

Ծաղկի արտահանման շուկայում շարունակում է վիճակն անորոշ մնալ։ Շատ արտահանողներ չեն դադարում մեծ վնասներ կրել։
Ծաղկի արտահանման խնդիրը սկիզբ է առել դեռ մեկ ամիս առաջ և ոչ մի դրական տեղաշարժ դեռևս չկա։

Mediahub-ի հետ զրույցում խնդրին բախված քաղաքացին պատմում է, որ այս ընթացքում ավելի քան 2 մլն-ի վնաս են կրել։
«Իրավիճակը շատ վատ է, ոչ ձեռնտու։ Ոչ թե եկամուտ ունենք, այլ 0-ից ցածր է, սպառումն չկա։ Նենց խնդիր են սարքել, անհասկանալի է»,- նշեց նա։

Քաղաքացու խոսքով՝ գործը սկսելու  համար վարկ են վերցրել ու հիմա հայտնվել են անելանի վիճակում՝ չգիտեն, թե ինչպես վճարեն վարկը, որը ակնկալիք ունեին վճարել վաճառքից ստացված գումարից։

Մեր զրուցակիցը 2019 թվականից զբաղվում է այս գործով և նման մեծածավալ իրավիճակի դեռ չէր հանդիպել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը 2025-ի հունիսի 16-ից ժամանակավոր
արգելք է սահմանել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման վրա, որի արդյունքում տնտեսվարողները չեն կարողանում արտահանել ծաղիկները։ ՍԱՏՄ-ից հայտնել են, թե առաջիկայում աշխատանքային այցով Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբը՝ ՍԱՏՄ տեսուչների հետ համատեղ ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով:

Էմմա Մարտիրոսյան

Send