Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Երեկ լարված իրավիճակ է եղել 74 համարի ավտոբուսում․ նոր մանրամասներ արտառոց դեպքից (տեսանյութ)

Blog Image

Երեկ լարված իրավիճակ է եղել 74 համարի ավտոբուսում․ վարորդը 20 րոպե հրաժարվում էր վարել ավտոբուսը։ Տեսանյութից պարզ է դառնում, որ պատճառն այն է, որ ուղևորներից մեկը չի վճարել ուղեվարձը, որը ավտոբուսի մյուս ուղևորների զայրույթն է առաջացրել։ 

Հասկանալու, թե ի՞նչ է պատահել երեկ 74 համարի ավտոբուսում MediaHub-ը կապ հաստատեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանի հետ։

«Վարորդը կոռեկտության սահմաններում պիտի հորդորի քաղաքացիներին, այդ թվում բարձրախոսով, որ քաղաքացիները վճարեն։ Երեկվա միջադեպի հետ կապված սկզբնական հատվածին ամբողջական չեմ տիրապետում՝ ինչի՞ց է սկսվել, ի՞նչ է եղել, մեր վարորդի ահազանգով մեր գծային հսկիչները, որոնց պարտականությունների մեջ է մտնում՝ ի թիվս այլ պարտականությունների, վճարման համակարգի հետևելը, մեր գծային հսկիչները այցելել են այդ ավտոբուս հաշված րոպեների ընթացքում, և հարցը լուծվել է։ Մենք էլ GPS-ով նայում էինք, որ վարորդի ահազանգից հետո, հսկիչների այցից հետո հաշված րոպեների ընթացքում տրանսպորտային միջոցը շարժվել է»,– նշեց Ասատրյանը։

Արդյո՞ք գծային հսկիչները ստուգում են քաղաքացիները վճարել են, թե՞ ոչ, հարցին ի պատասխան Ասատրյանը նշեց․ «Ոչ, գծային հսկիչներն ունեն բազմաթիվ աշխատանքային պարտականություններ։ Ավտոբուսի վարորդները չեն ճանաչում հսկիչներին, գծային հսկիչների ֆունկցիաների 80%-ն ավելի առնչվում է վարորդներին հսկելու հետ, օրինակ՝ պատահաբար նստեն տրանսպորտային միջոց, որպես ուղևոր, տեսնեն վարորդն ինչպե՞ս է իրեն պահում, ավտոբուսի սրահը մաքո՞ւր է, թե՞ ոչ, վարորդը հեռախոսով չխոսի, հատկապես կենցաղային հարցերով, տրանսպորտային միջոցների հետ ինտերվալների պահպանում և այլն։ Այսինքն՝ 80%-ն առնչվում է ավտոբուսի և վարորդի պարտականությունների պատշաճ կատարման հետ։ Գծային հսկիչների պարտականությունների մեջ է մտնում վճարման համակարգին հետևելը՝ կարող է լինել վալիդատորների հնարավոր անսարքության մասին տեղյակ լինելը, քաղաքացիներին հորդորել վճարել, բայց տուգանելու մեխանիզմ գծային հսկիչներն այս պահին չունեն»։

Երեկ ավտոբուսի վարորդը կանգնեցրել էր ավտոբուսը, մինչ հսկիչը գա, արդյո՞ք իրավունք ունի վարորդը կանգնեցնել տրանսպորտային միջոցը՝ մինչ հսկիչը հասնի, այս հարցի մասով Ասատրյանն ասաց․  «Եթե որևէ ահազանգով է գծային հսկիչն այցելել, ապա այո, վարորդը կարող է կանգնեցնել տրանսպորտային միջոցը»։

Մարիաննա Արամյան

Send