ՀԷՑ-ը խլելու գործընթացի առաջին քայլն արդեն արվել է՝ Ռոմանոս Պետրոսյանին ուրբաթ օրը նշանակեցին էլեկտրական ցանցերի նոր ժամանակավոր կառավարիչ։ Այսօր պետք է լինի նրա առաջին աշխատանքային օրը ՀԷՑ-ում։
MediaHub-ը տեղեկացավ, որ Ռոմանոս Պետրոսյանը դեռ չի գնացել ՀԷՑ, ու թեև նրան այնտեղ չեն պատրաստվում կարմիր գորգով կամ ծաղիկներով դիմավորել, բայց ասացին՝ ենթադրվում է, որ պետք է այսօր գա, հետևաբար այդքանով նրան սպասում են։
Բայց արարողակարգային որևէ բան նախատեսված չէ Ռոմանոսի այցի համար, ինքն էլ չի բարեհաճել որևէ կապ հաստատել ՀԷՑ աշխատակազմի հետ ու նրանց հայտնել, թե երբ է պատրաստվում այցելել իր նոր աշխատավայր։
Համենայնդեպս, սպասում են, որ այսօր օրվա ընթացքում Ռոմանոսը, հավանաբար, կայցելի այս իշխանությունների կողմից կողմից դեռևս ոչ ամբողջությամբ խլված ՀԷՑ։
Վահե Մակարյան