Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունն ավելի քան 10,8 միլիարդ դոլար է հատկացրել 25 գաղտնի զենքի մշակմանը`Չինաստանին զսպելու համար։
Պենտագոնի SHOTCALLER ծրագիրը նախատեսված է հեռահար զենքեր ստեղծելու եւ տիեզերական, ավիացիոն եւ ծովային համակարգերից տվյալների համադրման համար:
Ըստ ծրագրի՝ դա թույլ կտա ավելի արագ եւ ճշգրիտ հարվածներ հասցնել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հակամարտության դեպքում:
