ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fox News»-ին տված հարցազրույցում ասել է, որ իր ղեկավարությունը կարող է հետաքննություն սկսել Ջորջ Սորոսի եւ նրա ընտանիքի դեմ՝ մեղադրելով բողոք ակցիաների ֆինանսավորման համար:
Թրամփի խոսքով՝ բողոքի ակցիայի մասնակիցները «փող են ստանում իրենց մասնագիտության համար Սորոսից եւ այլ մարդկանցից»:
«Եվ մենք կզբաղվենք Սորոսով, որովհետեւ կարծում եմ, որ RICO-ի գործը նրա եւ այլ մարդկանց դեմ է: Քանի որ դա ավելին է, քան պարզապես բողոքի ցույցեր», - նշել է ԱՄՆ նախագահը:
Նա չի հստակեցրել, թե ինչ հիմքեր կօգտագործվեն քննության մեջ:
