Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ալբանիան նշանակել է աշխարհի առաջին «անկաշառ ԱԲ նախարարին»

Blog Image

Ալբանիայում արհեստական ​​ինտելեկտով աշխատող մոդելը կօգտագործվի որպես «Արհեստական ​​ինտելեկտի նախարար»՝ «Դիելլա» անունով (դիելլա ալբաներենից թարգմանաբար նշանակում է «արև», կանացի անուն):

Telegrafi-ի փոխանցմամբ՝ աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի նախարարը պատասխանատու կլինի պետական ​​գնումների համար։

Վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ «Դիելլան» կզբաղվի պետական ​​մրցույթներով, որոնց շրջանակներում կառավարությունը պայմանագրեր է կնքում մասնավոր ընկերությունների հետ: Արդյունքում, պետական ​​գնումները «պաշտպանված կլինեն կոռուպցիայից»։

«Արհեստական ​​ինտելեկտի նախարար» մոդելը օգտագործվում է e-Albania հարթակում, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս օգտվել տարբեր ծառայություններից։

«Դիելլայի» նախատիպը, որը կրում է ավանդական ալբանական զգեստ e-Albania պորտալում, առաջին անգամ ցուցադրվել է Ռամայի կողմից հունվարին։

Send