Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մաhացու վթար՝ Գեղարքունիքում, «BMW»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. Shamshyan

Blog Image

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններւոմ Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Ստեփան Ա.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս Մ14 ավտոճանապարհի 96 կմ հատվածում՝ դեպի Վարդենիս ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Ֆելիքս Գ.-ին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը աշխատում էր Վարդենիսի քաղաքապետարանի «Կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ՀՈԱԿ-ում, իսկ հարվածի հետևանքով նրա ոտքը կտրվել է. այն հայտնաբերվել է մարմնից մի քանի մետր հեռավորության վրա:

Send