Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Կոտայքում, 20-ամյա վարորդը «Infiniti»-ով բախվել է ցանկապատի ձողերին, ապա երկաթե կրպակի. Shamshyan

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Անդրանիկ Մ.-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ցանկապատի ձողերին, ապա չգործող երկաթե տաղավարին: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Send