ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (13-18.10.2025թ.)
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Հոկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 13-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։ Հոկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-15-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Երևան քաղաքի հոկտեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 28.1°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -1.2°C (1957թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 14․1°C